Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սուրեն Պապիկյանն ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարարին

Սուրեն Պապիկյանն ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարարին
Հայաստան
13:32, 04 март 2024
Մարտի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի և Հունաստանի պետական օրհներգերը։