Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հունաստանի պաշտպանության նախարարի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հունաստանի պաշտպանության նախարարի դիմավորման հանդիսավոր արարողությունը
Հայաստան
14:23, 04 март 2024
Մարտի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի և Հունաստանի պետական օրհներգերը։