Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ողջունում ենք ձեր «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը». Ֆոն դեր Լայենը խոստացավ առաջիկա 4 տարում ՀՀ-ին տրամադրել 270 մլն եվրո

«Մենք Հայաստանին առաջիկա 4 տարում 270 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրենք: Մենք աջակցելու ենք, որպեսզի Հայաստանը լինի դիմակայուն, մենք աջակցելու ենք ձեր բիզնեսներին, ձեր տաղանդներին, հատկապես փոքր ու միջին ձեռնակություններին, որպեսզի նրանց օգնենք զարգանալ և նոր շուկաներ մտնել»,- այսօր Բրյուսելում Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը հայտարարեց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը:

Նրա խոսքով՝ իրենք ներդրումներ են կատարելու բազմաթիվ ծրագրերում. «Օրինակ՝ Սև ծովի էլեկտրական մալուխը, որը կարող  է մաքուր և վերականգնվող էներգիա բերել ԵՄ-ին։ Զուգահեռ կշարունակենք ներդրումներ անել ՀՀ վերականգնվող էներգետիկայում և Վրաստանի հետ կապուղիների գործում։ Եվ վերջապես, մենք նոր մոտեցումներ ունենք առևտրային դիվերսիֆիկացիայի, ավիացիայի ու միջուկային էներգետիկայի համար»:

«Ողջունում ենք ձեր «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը»,- ընդգծեց Եվրահանձնաժողովի նախագահը։