Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի եւ Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրություն է ստորագրվել

Հայաստանի եւ Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրություն է ստորագրվել
Հայաստան
17:29, 23 апрель 2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Իսպանիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ապրիլի 23-ին հանդիպել է Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Լորենցո Ֆոնտանային: Այս մասին հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը։ «Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի եւ Իտալիայի միջեւ հաստատված հարաբերությունները` նշելով, որ երկու երկրներին միավորում են ընդհանուր մշակութային, հոգեւոր եւ ժողովրդավարական արժեքները: Հանգամանալից քննարկվել են Հայաստանի եւ Իտալիայի միջեւ խորհրդարանական փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները, Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման հեռանկարները, Հարավային Կովկասում եւ Արեւելյան Եվրոպայում առկա անվտանգային իրավիճակը:

ԱԺ նախագահն իտալացի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության §Խաղաղության խաչմերուկ¦ նախագիծը, կարեւորել Իտալիայի աջակցությունը ծրագրի իրականացման եւ տարածաշրջանում հարատեւ խաղաղության հաստատման հարցում:

Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի միջեւ համագործակցության վերաբերյալ արձանագրություն»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում: