Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը փախստականի կարգավիճակ է տվել բելառուս Յարոսլավ Նովիկովին

Հայաստանը փախստականի կարգավիճակ է տվել բելառուս Յարոսլավ Նովիկովին
Հայաստան
14:04, 08 май 2024
Հայաստանը փախստականի կարգավիճակ է տվել Բելառուսի 24-ամյա քաղաքացի Յարոսլավ Նավիկովին։ Այս մասին Araratnews.am-ին հայտնեց  նրա փաստաբան Արայիկ Պապիկյանը։

«Նա Հայաստան գալու ժամանակ ձերբակալվել է, այնուհետև կալանավորվել, քանի որ բելառուսական կողմի պահանջ է եղել, այնուհետև դիմել է փախստականի կարգավիճակ ստանալու համար, մոտ երեք ամիս է գործընթացն ընթանում էր և միգրացիայի քաղաքացիության ծառայությունը  պատշաճ քննություն է իրականացրել և այսօր որոշում է կայացրել՝ կարգավիճակ տրամադրելու համար»,- ասաց փաստաբանը և նշեց, որ որոշումը համարում են  հիմնավորված, ամբողջությամբ պատճառաբանված և հստակ: