Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում կալանավորված բելառուս Նովիկովը քաղաքական ապաստան կստանա. հանդիպել են Սիմոնյանն ու Տիխանովսկայան

Հայաստանում կալանավորված բելառուս Նովիկովը քաղաքական ապաստան կստանա. հանդիպել են Սիմոնյանն ու Տիխանովսկայան
Միջազգային
13:40, 22 март 2024
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Եվրախորհրդարանում Եվրանեսթի կոնգրեսի ժամանակ հանդիպել է Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի հետ։ 

Հանդիպմանը քննարկվել է հայ խորհրդարանականների հետ սերտ համագործակցությունը, «Պոզիրք»-ին հայտնել են բելառուս քաղաքական գործչի մամուլի ծառայությունից։

Հայկական պատվիրակության մոտ բարձրացվել է նաև բելառուս Յարոսլավ Նովիկովի հարցը, որը կալանավորվել է բելառուսական ուժայինների պահանջով։ Հայաստանի ներկայացուցիչները հայտնել են, որ նա քաղաքական ապաստան է ստանալու։

Հանդիպումը տեղի է ունեցել Եվրախորհրդարանում՝ Եվրանեսթի համագումարի ժամանակ, որին ելույթ է ունեցել Սվետլանա Տիխանովսկայան։ Հայաստանից բացի՝ համագումարին մասնակցել են պատգամավորներ և պատվիրակություններ Ադրբեջանից, Վրաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից։


Թարգմանությունը` armtimes.com-ի