Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քարվաճառում ադրբեջանական էքսկավատորը մնացել է քարակույտի տակ՝ քարաթափման արդյունքում․ տեսանյութ

Արցախի գրավյալ Քարվաճառի շրջանում ժայռից քարակտորներ են ընկել էքսկավատորի վրա։

Ադրբեջանի ՆԳ նախարարությունից տեղական լրատվամիջոցներին հայտնել են, որ սեպտեմբերի 26-ին ժայռաբեկորները ընկել են «North West Construction» ընկերության էքսկավատորի վրա։

Ստացված վնասվածքներից մահացել է էքսկավատորի օպերատորը՝ Քյուրդամիրի շրջանի բնակիչ Բահրուզ Իսրայիլ օղլի Ջաբրաիլովը։