Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արարատ Միրզոյանը հանդիպել է Տանն Կիլիկիո կաթողիկէ Հայոց պատրիարք Ռաֆայել Պետրոս Մինասյանին

Արարատ Միրզոյանը հանդիպել է Տանն Կիլիկիո կաթողիկէ Հայոց պատրիարք Ռաֆայել Պետրոս Մինասյանին
Հայաստան
21:06, 29 октябрь 2021
Հոկտեմբերի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարք Ռաֆայէլ Պետրոս Մինասեանի հետ, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանը շնորհավորել է նրան Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարք ընտրվելու կապակցությամբ և հաջողություն է մաղթել իր բարձր հոգևոր առաքելությունը կյանքի կոչելու մեջ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել Հայաստան-Սփյուռք հարաբերություններին: Այս համատեքստում կարևորվել է սփյուռքի կրթական, մշակութային և հոգևոր կառույցների հետ կապերի ամրապնդումն ու խորացումը։ Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում Մերձավոր Արևելքի հայ համայնքների, մասնավորապես՝ լիբանանահայ համայնքի առջև ծառացած խնդիրների շուրջ։