Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նոյեմբերի 15-ից կմեկնարկի լճի ափամերձ հատվածների ջրածածկման ենթակա տարածքներում անտառաշերտի մաքրման աշխատանքների նոր փուլը

Նոյեմբերի 15-ից կմեկնարկի լճի ափամերձ հատվածների ջրածածկման ենթակա տարածքներում անտառաշերտի մաքրման աշխատանքների նոր փուլը
Հայաստան
17:20, 12 ноябрь 2021
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյբուքյան էջում գրել է․

Նոյեմբերի 15-ից կմեկնարկի լճի ափամերձ հատվածների ջրածածկման ենթակա տարածքներում անտառաշերտի մաքրման աշխատանքների նոր փուլը։

Նախօրեին «Սևան» ազգային պարկ այցիս շրջանակում եղել եմ նաև ազգային պարկի Վարդենիսի մասնաճյուղի Վարդենիկ և Ծովինար տեղամասերում, որտեղ նոյեմբերի 15-ից վերսկսվելու են Սևանա լճի ափամերձ և սահմանված նիշից ներքև՝ ջրածածկման ենթակա անտառաշերտի մաքրման աշխատանքները նոր, ավելի հզոր տեխնիկական միջոցներով։

Տեղում ծանոթացել եմ ձեռք բերված նոր տեխնիկային և այն տարածքներին, որտեղ մաքրման աշխատանքներ պետք է իրականացվեն։

Հիշեցնեմ, որ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ կապալառուի կողմից ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների իրականացումը գնահատվել էր ոչ արդյունավետ,  շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել էր խնդրո առարկա աշխատանքներն իրականացնել անմիջականորեն «Սևան»  ազգային պարկ  ՊՈԱԿ-ի միջոցով։

2021 թվականի պետական բյուջեի վերաբաշխման արդյունքում 3 միավոր հատուկ տեխնիկա է ձեռք բերվել, ևս մեկ միավոր տեխնիկա առաջիկայում ձեռք կբերվի դրամաշնորհային միջոցներով՝ «ԵՄ-ն Սևանի համար» ծրագրի շրջանակներում: 

2022 թվականին նախատեսվում է իրականացնել 155 հա ջրածածկ ու ջրածածկման ենթակա տարածքի մաքրում՝ «Սևան»  ազգային պարկի Մարտունու ու Նորատուսի տեղամասերում: