Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի անդամները մասնակցել են մայրաքաղաքի առաջին սքեյթ-պարկի բացմանը

ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի անդամները մասնակցել են մայրաքաղաքի առաջին սքեյթ-պարկի բացմանը
Հայաստան
21:38, 15 ноябрь 2021
Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել մայրաքաղաքի առաջին սքեյթ-պարկի բացման արարողությունը, որին մասնակցել են ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը, խմբի անդամներ, գործադիրի ներկայացուցիչներ, հյուրեր Ուկրաինայի խորհրդարանից, երեւանցիներ.տեղեկացնմում են ՀՀ ԱԺ_ից:

Օղակաձեւ զբոսայգու համալիր բարեկարգման ու թեմատիկ այգիների ստեղծման աշխատանքները կատարվել են Երեւան համայնքի բյուջեի միջոցներով եւ քաղաքի բարեկամների ֆինանսական աջակցությամբ: Սքեյթ-պարկի կառուցումը ֆինանսավորել է Ուկրաինայի հայերի միությունը (ՈւՀՄ), նախաձեռնողը ՈւՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանն է: Պարկը կառուցվել է միջազգային չափանիշներին համապատասխան, բարձրակարգ նյութերով:
ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը երիտասարդների առողջ եւ ակտիվ ապրելակերպին օժանդակող նման պարկի ստեղծումն անհրաժեշտ է համարել: Ուկրաինայի Գերագույն ռադայի ՀՀ-ի հետ միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավար Արտյոմ Դմիտրուկի համոզմամբ էլ սքեյթ-պարկը յուրօրինակ նվեր է երեւանցիներին: ՈւՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանը կարեւորել է նման նախաձեռնությունները՝ հավելելով, որ այգին եւ՛ ժամանցի, եւ՛ սպորտի սիրահարների համար է:

Բացման արարողությանը մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Ուկրաինայի մեր հայրենակիցների աջակցությամբ ժամանցի նման վայրի կառուցումը: