Քաղաքացիակենտրոն
լրատվություն

KFOR-ի հրամանատարությունը շնորհակալություն է հայտնել ՊՆ խաղաղապահ բրիգադի հրամանատարին հայկական զորախմբի գերազանց ծառայության և նվիրումի համար

KFOR-ի հրամանատարությունը շնորհակալություն է հայտնել ՊՆ խաղաղապահ բրիգադի հրամանատարին հայկական զորախմբի գերազանց ծառայության և նվիրումի համար
Հայաստան
20:51, 24 ноябрь 2021
ՊՆ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Տոնոյանը աշխատանքային այց է կատարել Կոսովո։

Այցի շրջանակում գեներալ-մայոր Արտակ Տոնոյանը հանդիպել է խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի զինծառայողներին, ծանոթացել նրանց կեցության պայմաններին, տվել հրահանգներ։


KFOR-ի հրամանատարությունը շնորհակալություն է հայտնել ՊՆ խաղաղապահ բրիգադի հրամանատարին հայկական զորախմբի գերազանց ծառայության և նվիրումի համար։ Կողմերը բարձր են գնահատել համատեղ գործունեությունը՝ նախանշելով հետագա անելիքները։