Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քարաթափում Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին

Քարաթափում Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին
Հայաստան
20:40, 16 март 2021
ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ մարտի 16-ին, ժամը 07։20-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բագրատաշեն-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը միակողմանի փակ է։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ տեղի է ունեցել քարաթափում (մոտ 800 խմ) Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի 25-րդ կմ-ին՝ Ախթալայի կամրջի մոտակայքում. Թումանյանի «ՃՇՇ»-ի աշխատակիցները մաքրել են ճանապարհը, որը դարձել է միակողմանի երթևեկելի։
Ժամը 19։00-ի դրությամբ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բաց է երկկողմանի երթևեկության համար։