Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքի մարզում տեղում է ձյուն, իսկ «Զանգեր» -Սարավան հատվածում բուք է և մառախուղ

Սյունիքի մարզում տեղում է ձյուն, իսկ «Զանգեր» -Սարավան հատվածում բուք է և մառախուղ
Հայաստան
10:42, 14 март 2022
Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ տեղացած ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով դժվարանցանելի է Ստեփանակերտ-Դրմբոն միջշրջանային ճանապարհի «Ցեխ ձոր» հատվածը, Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհահատվածի «Բովուրխանի» ոլորանները, Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու Լիսագորի հատվածը:

Սյունիքի մարզում տեղում է ձյուն, իսկ «Զանգեր» -Սարավան հատվածում բուք է և մառախուղ։

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Բոլոր ուղղություններում կատարվում է մաքրման աշխատանքներ:

Ներքին գործերի նախարարությունը վարորդներին հորդորում և խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։