Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևան-Սևան ճանապարհին մերկասառույցի պատճառով բախվել են 30-ից ավելի ավտոմեքենաներ. խցանումն անցնում է մի քանի կիլոմետրը

Երևան-Սևան ճանապարհին մերկասառույցի պատճառով բախվել են 30-ից ավելի ավտոմեքենաներ. խցանումն անցնում է մի քանի կիլոմետրը
Հայաստան
13:54, 20 март 2022
Այսօր՝ մարտի 20-ին, ճանապարհի մերկասառուցյի պատճատով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս, մոտ 6 կմ երկարությամբ բախվել են 30-ից ավելի տարբեր մակնիշի ավտոմեքենաներ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախանական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն օպերատիվորեն ժամանել են Հրազդանի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադները, որպեսզի անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերեն քաղաքացիներին:

Հրշեջ-փրկարարները այդ մի քանի կիլոմետրանոց հատվածը ճանապարհային ոստիկանների ու Հրազդանի բժիշկների հետ ոտքով շրջում են, անհրաժեշտության դեպքում հոսանքազրկում են ավտոմեքենաները, փակում բագազաբալոններն ու պարզում՝ վիրավորներ կան թե ոչ: