Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս պահին ուսումնասիրություններ ենք անում առողջապահության նախարարությունում, Երևանի քաղաքապետարանում․ ՊՎԾ պետ

Այս պահին ուսումնասիրություններ ենք անում առողջապահության նախարարությունում, Երևանի քաղաքապետարանում․ ՊՎԾ պետ
Հայաստան
12:31, 31 март 2022
«Այս պահին ուսումնասիրություններ ենք անում ՀՀ առողջապահության նախարարությունում, Երևանի քաղաքապետարանում, ինչպես նաև «Հայ Փոստ» ՓԲԸ-ում, որը 100 տոկոս մասնաբաժին ունեցող միավոր է։ Իսկ Արտակարգ իրավիճակների նախարարությունում մեր մասով այս պահին չկա ուսումնասիրություն»,-այսօր՝ մարտի 31-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը։

«Ուսումնասիրություններին պետք է հաջորդի տեղեկանքների կազմում և ամփոփում, որից հետո տեղեկատվություն կտրամադրվի մեր լրատվամիջոցներին և հանրությանը։ Պետական վերահսկողական ծառայությունում այս պահին մեկ ու կես տասնյակ ուսումնասիրություններ են իրականացվում պետական կառավարաման մարմիններում, ինչպես նաև մի քանի տասնյակ մշտադիտարկումներ՝ այդ թվում ամենօրյա մշտադիտարկման ռեժիմ»,- հավելեց ՊՎԾ պետը։

Ռոմանոս Պետրոսյանն ընդգծեց, որ արդեն սկսել են վարչապետի, կառավարության որոշումների կատարման ընթացքը մշտադիտարկման տակ պահել և գերատեսչություններին շաբաթական կտրվածքներով առաջարկներ են ներկայացնում մշտադիտարկման արդյունքների հնարավոր թերացումների վերաբերյալ, որպեսզի շտկեն ընթացակարգերը․ «Մշտադիտարկման տակ ենք պահում նաև պետական գնումները՝ բարձրաստիճան պետական պաշտոնյաների հնարավոր փոխկապակցվածություն ունեցող սուբյեկտների հայտերնն ենք զննում»,- հավելեց նա։