Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավար

Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավար
Պաշտոնական
18:57, 09 декабрь 2021
Վարչապետի որոշմամբ՝ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավար։ Այդ մասին հայտնում է e-gov.am-ը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով՝
Ռոմանոս Պետրոսյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավար», ասված է որոշման մեջ:

Քիչ առաջ նախագահի հրամանագրով՝ Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։

Նշենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Civic.am-ի տեղեկություններով՝ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվելու է պետական վերահսկողական ծառայության ղեկավար։