Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊՎԾ գլխավոր քարտուղար է նշանակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊՎԾ գլխավոր քարտուղար է նշանակել
Հասարակություն
21:13, 23 март 2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անի Բաղդասարյանը նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության գլխավոր քարտուղար։


«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝ Անի Անատոլիի Բաղդասարյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության գլխավոր քարտուղար»,- ասված է որոշման մեջ։