Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքապետարանում մեր մեկնարկած ուսումնասիրությունները Հայկ Մարությանի հեռանալու հետ կապ չունեն ․ Ռոմանոս Պետրոսյան

Քաղաքապետարանում մեր մեկնարկած ուսումնասիրությունները Հայկ Մարությանի հեռանալու հետ կապ չունեն ․ Ռոմանոս Պետրոսյան
Հայաստան
14:36, 31 март 2022
«2021թ․ դեկտեմբերի 30-ին քաղաքապետարանում մեր մեկնարկած ուսումնասիրությունները Հայկ Մարությանի հեռանալու հետ կապ չունեն, քանի որ ՊՎԾ մասին օրենքով ուսումնասիրություններին նախորդում է որոշակի շրջափուլ։ Այդ շրջափուլում դեռևս Հայկ Մարությանի հեռանալու մասին լուրեր չկային, պարզապես ուսումնասիրությունների մեկնարկը համընկավ Մարությանի հեռանալու հետ։» -այսօր՝ մարտի 31-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը։

Նա նշեց, որ 3 ամիս էր նախատեսված, բայց ուսումնասիրությունների ծավալից կախված ևս 2 մաով երկարաձգել են և մինչև մայիսի 1-ը ուսումնասիրությունները կընթանան։