Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարտադիր զինծառայության ամառային զորակոչ և զորացրում հայտարարվեց․ կառավարության որոշումը

Պարտադիր զինծառայության ամառային զորակոչ և զորացրում հայտարարվեց․ կառավարության որոշումը
Հայաստան / Պաշտոնական
11:51, 15 апрель 2022
Կառավարությունը ապրիլի 15-ի նիստին որոշում է ընդունել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին։

Որոշմամբ սահմանվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակներում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը:

Այսպիսով․ ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի 1-ին մասերով ու «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրա­պետու­թյան օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառա­վա­րությունը   որոշում է.

1․ Հայտարարել 2022 թվականի ապրիլի 18-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրա­պետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը (այսուհետ՝ 2022 թվականի ամառային զորակոչ), որոնց 18 տարին լրանում է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

2․ 2022 թվականի ամառային զորակոչի շրջանակներում մինչև 2022 թվականի օգոստոսի 30-ը ներառյալ զորացրել օրենքով սահման­ված ժամկե­տում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվո­րական ծա­ռա­յու­թյուն անցած զինծառայողներին:

3․ Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամ­կետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:

4․ 2022 թվականի ամառային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտ­րանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրակա­նացնել 2022 թվականի հունիսի 13-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ, իսկ օրենքով սահ­մանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառա­յություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծա­ռայող­ների զորացրումն իրականացնել 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ:

5․ 2022 թվականի ամառային զորակոչի կազմակերպման նպատակով ստեղծել հանրա­պետա­կան զորակոչային հանձնաժողով՝ համաձայն N 1 հավելվածի, և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ՝ համաձայն N 2 հավելվածի:

6․ Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 3 հավելվածի:

7․ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ Հայաս­տանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համագոր­ծակցությամբ ապահովել 2022 թվականի ամառային զորակոչի նախա­պատ­րաս­տական, քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փոր­ձաքննության, ինչպես նաև զինված ուժերի համալրման աշխա­տանքների կազմա­կերպման ընթացքում կորոնավիրուսի (COVID-19) տարածման և զինված ուժեր ներթա­փանցման դեպքերի կանխարգելման անհրաժեշտ միջոցա­ռումների իրակա­նացումը։

8․ Հանձնարարել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման համակարգի այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին`

1) հայտարարված զորակոչին Հայաստանի Հանրապետության պաշտպա­նու­թյան նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայու­թյուն և նրա տարածքային ստորաբաժանումներ չներկայացած կամ քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների վերաբերյալ տվյալներ ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատան­քային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.

2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչի ենթակա քաղաքացիների ներկայանալը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն և դրա տարածքային ստորաբաժանումներ:

9․ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` Հայաս­տանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված հետազոտությունների և պատ­վաստում­ների իրականացումն ապահովելու նպատակով հանձնարարել իրավասու ծառայու­թյուններին՝ համապատասխան բժշկական հաստատություններին ապահո­վելու անհրա­­ժեշտ քանակով պատվաստանյութերով, ֆլյուորո (ռենտգեն) և ԷՍԳ ժապավեն­ներով, երևակման նյութերով:

10․ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` ապահովել օտարերկրյա պետություններում գտնվող, հյուպատոսական հաշվառ­ման կանգնած, հայտարարված զորակոչին պարտադիր զինվորական ծառա­յու­թյան ենթակա, պարտադիր զինվորական ծառայության զորակոչին ներկայա­նալու համար Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկա­յացուց­չություն­ների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից ծանուցված և Հայաս­տանի Հանրապետություն վերադարձող քաղաքացիների մասին իրազեկումը Հայաս­տանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահա­վաքային համալրման ծառայության պետին:

11․ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝

1) ապահովել`

ա. հասարակական կարգի պահպանությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների և հանրապետական հավաքա­կայանի տարածքներում,

բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապե­տության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորա­բաժանումներ.

2) զորակոչի ընթացքում զորակոչիկների խմբերը` Հայաստանի Հանրապե­տության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևան քաղաքի և մարզերի տարածքային ստորաբա­ժանումներից մինչև հանրապետական հավաքակայան, իսկ հանրապետական հավաքակայանից մինչև Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսների ուղեկցումն անվտանգ իրականացնելու համար կցել ճանապարհային ոստիկա­նության անձնակազմեր:

12․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթա­կառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաս­տանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրում­ներն իրականացնելու համար:

13․ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` զորակոչի ենթակա քաղաքացիների կողմից զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում:

14․ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝

1) մինչև 2022 թվականի մայիսի 17-ը Հայաստանի Հանրապետության պաշտ­պանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությանը տրամադրել մինչև 2022 թվա­կանի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող` դպրոցները, ուսումնարանները և քոլեջներն ավարտող, բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելութ­յան քննություններին մասնակցելու հայտ ներկայացրած արական սեռի քաղաքացիների անվանական ցուցակները.

2) մինչև 2022 թվականի հուլիսի 21-ը Հայաստանի Հանրապետության պաշտ­պանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառա­յությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության  բարձրագույն կամ հետբուհա­կան ուսումնական հաստա­տություններ ընդունված զորակոչիկների անվանացուցակը` ըստ բնակության վայրի հասցեների և Հայաստանի Հանրապետության պաշտպա­նության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների.

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակո­չային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբա­ժա­նումների բժշկական հանձնաժողովներում նոր նշանակված բժիշկ-մասնագետների համար, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պետ­պատվերի շրջանակներում, կազմակերպել զորակոչիկների ռազմաբժշկական փորձա­քննության 35-ժամյա ծրագրով կատարելագործման դասընթացներ:

15․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: