Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Երբ թշնամին անհամաչափ ուժերով գրոհում էր մեզ վրա, չէի՞ք ուզում լաոն զարթներ»․ 44-օրյա պատերազմի մասնակից

«Երբ թշնամին անհամաչափ ուժերով գրոհում էր մեզ վրա, չէի՞ք ուզում լաոն զարթներ»․ 44-օրյա պատերազմի մասնակից
Հայաստան
13:13, 01 май 2022
44-օրյա պատերազմի մասնակից Սեյրան Սողոյանը գրում է. «Հատուկ հիշեցում բոլոր նրանց համար, ովքեր իմ գրածից հետևություն կանեն։

Ես որևէ քաղաքական կողմի չեմ հարում և չեմ պաշտպանում։
Իսկ հիմա հարց բոլորին։

Երբ թշնամին անհամաչափ ուժերով գրոհում էր մեզ վրա, չէի՞ք ուզում լաոն զարթներ։

Երբ մեզ ամեն գնով օգնական ուժ էր պետք, ուզում էիք լաոն քնե՞ր։

Երբ մենք շրջափակման մեջ էինք ու հայտնվել էինք երեք կողմից կրակի տակ, չէի՞ք ուզում լաոն զարթներ։

Երբ ընկերս ձեռքերիս մեջ անմահացավ, լաոն չէ՞ր ուզում զարթներ»։