Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ներկայացվել է Տավուշի զարգացման 2021-2025 թվականների ռազմավարությունը

Այսօր տեղի ունեցավ «Տավուշի զարգացման ռազմավարությունը 2021-2025 թվականների համար․նորարարություն և դոնոր կազմակերպությունների դերը» թեմայով 2-րդ ամենամյա համաժողովը։ Միջոցառման ժամանակ հեռավար ձևաչափով ողջույնի խոսք հղեցին ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփը, ԳՄԸ «ԵՄ-ն բիզնեսի համար», «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հաայստանի համար» ծրագրի ղեկավար Վիլհելմ Հյուգոն, տեղում մասնակցող ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության առաքելության տնօրեն Դեյվիդ Հոֆմանը։
 
Միջոցառման բացման խոսքում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ասաց․
«Այս համագործակցությունը մեզ  հնարավորություն է  տալիս, որպեսզի մեր գործողությունները 2021 թվականին և 2021 թվականից հետո ավելի ներդաշնակ լինեն, ավելի համահունչ լինեն մեր զարգացման տեսլականին»    
Իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ ՀՀ-ն երախտապարտ է բոլոր այն կազմակերպություններին, ովքեր իրենց ներդրումն ունեն Հայաստանի զարգացման գործում։
 «Բոլորը գիտեն, թե որքան  համագործակցող է մեր կառավարությունը այդ բոլոր կազմակերպությունների հետ։ Մենք փորձում ենք այնպես անել, որ մեր գործընկերությունը միջազգային կազմակերպությունների հետ լինի առավելագույնս արդյունավետ»,-ասաց նախարարը։