Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առավոտյան վեցից Երևանի մետրոն չի գործում. մեքենավարները գործադուլ են սկսել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում

Առավոտյան վեցից Երևանի մետրոն չի գործում. մեքենավարները գործադուլ են սկսել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում
Հայաստան
09:15, 27 июль 2022
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Հարգելի համաքաղաքացիներ։ Առավոտյան վեցից Երևանի մետրոն չի գործում, քանի որ մեքենավարները գործադուլ են սկսել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։

Այս պահին Մետրոպոլիտենի տնօրինությունը բանակցում է գործադուլավորների հետ՝ փորձելով հարթել իրավիճակը և վերականգնել Մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը»։