Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի մետրոպոլիտենը վերսկսել է բնականոն աշխատանքը

Երևանի մետրոպոլիտենը վերսկսել է բնականոն աշխատանքը
Հայաստան
10:01, 27 июль 2022
Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Երևանի մետրոպոլիտենը վերսկսել է բնականոն աշխատանքը

«Հարգելի քաղաքացիներ, 
այսօր առավոտյան ժամը 06:00-ից Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը չէր գործում, քանի որ մեքենավարները հրաժարվել էին դուրս գալ աշխատանքի: Վերջիններս պահանջում են աշխատավարձի բարձրացում:  Մետրոպոլիտենի տնօրինության և աշխատանքի դուրս չեկած մեքենավարների միջև բանակցությունների արդյունքում մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը 09:30-ից վերականգնվել է: Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»։