Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի մետրոպոլիտենը կնշի հիմնադրման 40-ամյակը

Երևանի մետրոպոլիտենը կնշի հիմնադրման 40-ամյակը
Հասարակություն
13:47, 02 март 2021
Երևան քաղաքի խորհրդանիշներից մեկը` Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը շուտով կնշի իր հոբելյանական 40-ամյակը, հայտնում է մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջը: 

«1962-1964 թվականներին մշակված Երևանի նոր հատակագծի համաձայն` մետրոպոլիտենի միջոցով ազգաբնակչության տրանսպորտային սպասարկումն ամենաարդյունավետն էր դիտվում և համապատասխանում էր մայրաքաղաքի զարգացման հեռանկարին:

Ի պատիվ այն ժամանակվա իշխանությունների՝ 1971 թվականին ստացվեց ստորգետնյա արագընթաց տրամվայի շինարարության թույլտվությունը, ապա 1977 թվականին նաև համաձայնություն տրվեց, որ այն վերափոխվի մետրոպոլիտենի շինարարության»,- նշված է հաղորդագրության մեջ: