Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի ավագանին արտահերթ նիստում կքննարկվի բյուջեում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը

Երևանի ավագանին արտահերթ նիստում կքննարկվի բյուջեում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը
Քաղաքականություն / Հասարակություն
11:05, 12 февраль 2021
Երևանի քաղաքապետարանում փետրվարի 12-ին մեկնարկել է ավագանու արտահերթ նիստը, որի օրակարգում ընդգրկված է երեք հարց:

Երևանի ավագանին կընդունի մայրաքաղաքի 2020 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև «Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի Երևանում իրականացման լրացուցիչ պայմանների կարգը սահմանելու մասին» նախագծերում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Օրակարգում ընդգրկված է նաև Երևանի 2021 թվականի եկամուտների մասում վարչական բյուջեի ֆոնդից ֆոնդային բյուջեի կատարվող հատկացումների մուտքերը նվազեցնելու մասին նախագիծը, որի արդյունքում 2021 թվականի բյուջեի ընդամենը եկամտային մասը կմնա անփոփոխ: