Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գյումրու «Շիրակ» և Կապանի «Սյունիք» օդանավակայաններում տեղադրվել են վերջին սերնդի օդերևութաբանական կայաններ

Գյումրու «Շիրակ» և Կապանի «Սյունիք» օդանավակայաններում տեղադրվել են վերջին սերնդի օդերևութաբանական կայաններ
Հայաստան
20:25, 27 июль 2022
Այսօր շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն աշխատանքային այցով եղել է շրջակա միջավայրի նախարարության «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ում։ Այդ մասին ասված է ՇՄ նախարարության Ֆեյսբուքի էջում:
 
«Նախարարի տեղակալին այցի ընթացքում ուղեկցել է նախարարի օգնական Պարույր Սիմոնյանը։
 
 
Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ ընկերության աշխատանքների ընթացքին և ՓԲԸ-ում իրականացված բարեփոխումնեին։
 
Նախարարի տեղակալի այցը մեկնարկել է շրջայցով օդերևութաբանական դիտարկումների հրապարակ և ավտոմատ օդերևութաբանական կայանների աշխատանքների ծանոթացմամբ:
 
 
Նախարարի տեղակալը ծանոթացել է ընկերության կողմից օդերևութաբանական տվյալների արձանագրման, տեղեկատվության հաղորդման գործընթացին, հետևել աշխատանքների ընթացքին, ապա ընկերության ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացրել, որի ընթացքում տնօրենի պաշտոնակար Թաթուլ Հայրապետյանը զեկույցի տեսքով ներկայացրել է «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացված աշխատանքները, քննարկվել են դրանք ավելի արդյունավետ իրականացնելու նպատակով նախատեսված ծրագրերն ու միջոցառումները։
 
 
Հաշվետու տարվա ընթացքում զգալի աշխատանքներ են տարվել քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական սպասարկման որակի, աշխատանքային կարգապահության բարձրացման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի նվազեցման, շահույթի ապահովման ուղղությամբ:
 
 
Թռիչքների անվտանգությունն ապահովվել է միջազգային չափանիշներին համապատասխանող օդերևութաբանական տվյալների և կանխատեսումների տրամադրմամբ՝ շնորհիվ բարձր որակավորմամբ աշխատակիցների, շահագործվող ժամանակակից սարքավորումների, ավտոմատ համակարգերի և կատարելագործված համակարգչային ծրագրերի։
 
 
Զգալի աշխատանքներ են կատարվել ընկերության տեխնիկական վերազինման, միջազգային քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական սպասարկման ապահովումը կանոնակարգող փաստաթղթերի մշակման ուղղություններով:
 
 
Ընկերությունում ներկայումս շահագործվում են ավիացիոն բնագավառի ժամանակակից սարքավորումներ և ավտոմատ համակարգեր, որոնց շահագործումը և տեխնիկական սպասարկումը կատարվում են գործող նորմատիվային փաստաթղթերի համաձայն:
 
 
Գյումրու «Շիրակ» և Կապանի «Սյունիք» օդանավակայաններում տեղադրվել են վերջին սերնդի օդերևութաբանական կայաններ, որոնց մեջ ներառված են գերժամանակակից ուլտրաձայնային տեխնոլոգիաներով աշխատող քամու արագության և ուղղության, ջերմաստիճանի և խոնավության, հեռավորության տեսանելիության, ճնշման և ընթացիկ եղանակի տվիչներ:
 
Նախարարի տեղակալն իր գոհունակությունն է հայտնել ՓԲԸ-ում իրականացվող աշխատանքների որակի վերաբերյալ և նշել, որ պետք է կարողանան հասնել շատ ավելի բարձր որակի՝ շարունակաբար պահելով արդեն իսկ սահմանած նշաձողը։
 
Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացման հարցին՝ նշելով, որ իրականացվող բարեփոխումների հիմքում առանցքային դեր ու նշանակություն ունեն նաև կադրային քաղաքականությունը, և փաստել, որ առանց բարձրակարգ կադրերի հնարավոր չէ որակյալ բարեփոխումներ իրականացնել»,- նշված է գրառման մեջ