Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօրվանից անջատվում է Առաջինի լրատվական ալիքի հեռարձակումը սովորական թվային ընդունիչով

Այսօրվանից անջատվում է Առաջինի լրատվական ալիքի հեռարձակումը սովորական թվային ընդունիչով
Հայաստան
17:47, 01 август 2022

Առաջինի լրատվականը տեղեկացնում է, որ Հանրային հեռուստաընկերությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից ծանուցում է ստացել առ այն, որ դատարանի վճիռն ապահովելու համար անհրաժեշտ է հանրային մուլտիպլեքսի մայրաքաղաքային սփռումից դադարեցնել Առաջինի լրատվական ալիքի հեռարձակումը:


Այսպիսով, այսօրվանից անջատվում է Առաջինի լրատվական ալիքի հեռարձակումը սովորական թվային ընդունիչով:
Հանրային հեռուստաընկերությունն այս որոշման հետ համաձայն չէ, սակայն չի կարող այլևս իրականացնել հեռարձակում:
Հայտնում ենք, որ Առաջինը կրկին մասնակցելու է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման հայտարարված մրցույթին:

Հեռուստադիտողին տեղեկացնում ենք, որ Առաջինի լրատվական ալիքին կարող են հետևել մալուխային եղանակով (Ucom, Rostelekom, Team Telecom և այլն), 1lurer.am կայքի ուղիղ հեռարձակման բաժնում, YouTube-յան ալիքում և այլ սոցհարթակներում (Facebook, Telegram, Instagram):

Տեղեկացե՛ք առաջինը Առաջինի լրատվական ալիքով: