Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ

Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ
---
14:43, 10 август 2021
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 10-ին հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ:

Արցախի նախագահականի հաղորդմամբ՝ Արայիկ Հարությունյանը Վեհափառ Հայրապետին է ներկայացրել Արցախում տիրող իրավիճակը, իրականացվող վերականգնողական և շինարարական աշխատանքները, պատերազմի հետևանքով տեղահանված քաղաքացիների խնդիրները:

«Միաժամանակ նախագահը երախտագիտություն է հայտնել Արամ Առաջին կաթողիկոսին Արցախին մշտապես սատարելու համար: Իր հերթին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին՝ վստահություն հայտնելով, որ միասնական ուժերով կհաջողվի հաղթահարել առկա մարտահրավերները և լուծել Արցախի առջև ծառացած խնդիրները»,- նշվում է հաղորդագրությունում։

Նախօրեին հաղորդվել էր, որ Արամ Ա Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։