Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանկարծամահ է եղել պայմանագրային զինծառայող

Հանկարծամահ է եղել պայմանագրային զինծառայող
Հայաստան
21:06, 07 август 2022
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 7-ին հանկարծամահ է եղել N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արշալույս Վռամի Հովհաննիսյանը (ծնվ. 1976 թիվ):
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը, զորակցություն հայտնում Արշալույս Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար: