Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարությունը գումար է հատկացրել Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի վերակառուցման համար

Կառավարությունը գումար է հատկացրել Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի վերակառուցման համար
Հայաստան
14:43, 24 август 2022
Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման նպատակով գործադիրը գումար է հատկացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: Ըստ այդմ՝ Մ-12 - Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի մոտ 11.8 կմ հատվածի վերակառուցում 2022 թ. իրականացվելիք շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների համար նախատեսվում է հատկացնել 5,551,808,100.0 ՀՀ դրամ, որից՝ շինարարական աշխատանքների համար՝ 5,463,772,110.0 ՀՀ դրամ, տեխնիկական հսկողության համար՝ 54,052,443.0 ՀՀ դրամ և հեղինակային հսկողության համար՝ 33,983,547.0 ՀՀ դրամ։