Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նոյեմբերյանի ոչ մի համայնքում տարհանում չի իրականացվում․ Տավուշի մարզպետարան

Նոյեմբերյանի  ոչ մի  համայնքում տարհանում չի իրականացվում․ Տավուշի մարզպետարան
Հայաստան
21:40, 23 сентябрь 2022

Տավուշի մարզպետարանը  հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․

«Շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի իբր Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ բնակավայրերում տարհանում է իրականացվում իրականության հետ որևէ առնչություն չունի:

Եվս մեկ անգամ հորդորում ենք չտարածել ապատեղեկատվություն, չվտանգել մեր սահմանների և սահմանապահ բնակիչների անվտանգությունը:

Հարգելի տավուշցիներ, շրջանցեք տարածվող ապատեղեկատվությունը: Տավուշի մարզում սահմանային իրավիճակը հանգիստ է»: