Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀԿ-ն ընդդեմ տոնածառի․ ընդդիմությունը նոր թիրախ է գտել, կամ ինչու էին ոստիկանները պահպանում հրապարակի տոնածառը

ՀՀԿ-ն ընդդեմ տոնածառի․ ընդդիմությունը նոր թիրախ է գտել, կամ ինչու էին ոստիկանները պահպանում հրապարակի տոնածառը
Հայաստան
20:46, 14 декабрь 2022
Արցախի շրջափակումը դատապարտող ԱԺ հայտարարություն-կոչին չմիացած ընդդիմությունը՝ մասնավորապես ՀՀԿ-ն, այսօր երեկոյան հավաքվել էր Հանրապետության հրապարակում՝ կառավարության առաջ ադրբեջանցիների ու ՀՀ իշխանության գործողություններից բողոքելու համար։ Ու քանի որ ռուս խաղաղապահների հանցավոր անգործությունից ու իր պարտավորությունները չկատարող Ռուսաստանից բողոքել չի կարող, ՀՀԿ-ականները նոր թիրախ էին գտել՝ ի դեմս հրապարակի տոնածառի։

Արդեն մինչ հավաքի մեկնակը ՀՀԿ-ամերձ որոշ գործիչներ հրապարակի տոնածառը վառելու կոչեր էին գրել ֆեյսբուքում։ Մասնավորապես նման կոչ էր արել ՀՀԿ-ամերձ կայքի խմբագիր, ԵՊՀ նախկին խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը՝ ֆեյսբուքում գրելով․ «Ի նշան բողոքի՝ պետք է հրապարակի տոնածառը վառել»։ Նման գրառումներն են թերևս պատճառը, որ ոստիկանները հավաքի ընթացքում շղթայել էին հրապարակի տոնածառը՝ հնարավոր վայրագությունները կանխելու համար։ 

Նույն կոչը արդեն հրապարակում կրնկել է զոհված հերոսների ծնողներից մեկը, որը ընդդիմության հավաքների մշտական մասնակից է։ «Մեկը չկա՞, որ մի հատ վառի էդ տոնածառը»,- լրագրողներին ասել է նա։

ՀՀԿ-ամերձ ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան էլ հեգնել է․ «Լաչինի միջանցքը փակած «բնապահպանների» չափ ոստիկան Հրապարակում տոնածառ ա պաշտպանում։ Աառաջնահերթություններ»։

Այսպիսով, հրապարակի տոնածառի և Արցախի շրջափակման մեջ Երևանի Կենտրոնից ուղիղ կապ տեսնող ընդդիմությունը ամանորյա տոնական զարդարանքից բողոքելուց սահուն անցում է կատարում տոնածառը վառելու կոչերին։ Միգուցե հրապարակի տոնածառն է խանգարում հրապարակում ճամարտակող ընդդիմությանը ազատագրել Լաչինը և ապաշրջափակել Արցախը կամ գոնե կոչով դիմել միջազգային կառույցներին։