Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարզպետարաններում կառուցվածքային փոփոխություններ կլինեն. Սանոսյան

Մարզպետարաններում կառուցվածքային փոփոխություններ կլինեն. Սանոսյան
Հայաստան
14:28, 30 январь 2023
Մարզպետարաններում կլինեն կառուցվածքային փոփոխություններ: Այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նշենք, որ նախարարն այսօր մարզպետարանում ներկայացրել է նորանշանակ մարզպետ Մուշեղ Մուրադյանին։

Նախարարը նշել է, որ Շիրակի մարզպետարանի կառուցվածքի եւ հաստիքների փոփոխության գործընթացն սկսվել է դեռեւս 2019 թվականից:

«Չենք շտապել այդ պրոցեսն արագ իրականացնել, նաեւ դա կապել ենք համայնքների խոշորացման հետ: Համայնքները խոշորացրինք, նոր մարզպետարանի կառուցվածքը փոխում ենք, որ ցավոտ չլինի»,- ասել է Սանոսյանը՝ նշելով, որ մարզերի իշխանությունները գիտեին, որ այս պրոցեսը լինելու է, ուստի հաստիքները հիմնականում թափուր են մնացել:

«Տեղեր կան, որ ոչ ոք չի ազատվում, տեղեր կան, որ 3-4 հոգի է ազատվելու: Այնպես է արվել, որ որեւէ կադրային ջարդ չլինի»,-վստահեցրել է նա։