Քաղաքացիակենտրոն
լրատվություն

700-ից ավել ծառատեսակ և ատրակցիոններ. Գյումրիում հիմնվում է տարածաշրջանում աննախադեպ այգի

700-ից ավել ծառատեսակ և ատրակցիոններ. Գյումրիում հիմնվում է տարածաշրջանում աննախադեպ այգի
Հայաստան
18:30, 01 май 2021
Տեքստիլի սադ, Անտառի սադ կամ Անտառավան, Կրուգի սադ, Մանուշյանի այգի, Երիտասարդական այգի, վերջում և տևական՝ Բարեկամության այգի: 88-ից հետո տնակների բեռի տակ կքած, այսօր արդեն մեջքը շիտակ, սպասումն էլ՝ բարի:

Գյումրու նախկին Շիրակ հյուրանոցի դեմ դիմաց, Շառլ Ազնավուրի հրապարակի հարևանությամբ  հավակնոտ ծրագիր է կյանքի կոչվելու:

Շուտով կսկսվի Բարեկամության այգու շինարարությունը:

700-ից ավել ծառատեսակ, 70 տոկոս կանաչապատ, առանց պարիսպների, ժամանակակից ատրակցիոնների, տարածաշրջնում աննախադեպ այգի է ունենալու Գյումրին:

Այգու դիզայն-կոնցեպտը գրավիչ ու հեքիաթային տեսք ունի, մնում է լուսանկարներն ու  թղթի վրա գրվածը համապատասխանի իրականությանը:

Ըստ պատասխանատուների, այգին տարվա բոլոր եղանակներին գործելու է նույն ակտիվությամբ: Մշակվել է միջազգային, տարածաշրջանային և լոկալ միջոցառումների ուղեցույց, որը հնարավորություն է ընձեռելու, որպեսզի ապահովվի արտաքին և ներքինի տուրիզմի աճը տարածաշրջանում: