Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արագածի և Սպիտակի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է․ իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ

Արագածի և Սպիտակի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է․ իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ
Հայաստան
17:21, 04 февраль 2023
Փետրվարի 4-ին՝ ժամը 17:10 դրությամբ, Արագածի և Սպիտակի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: