Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի նախագահի գլխավորությամբ անցկացվել է ԱԽ արտահերթ ընդլայնված նիստ, տրվել են մի շարք հանձնարարականներ

Արցախի նախագահի գլխավորությամբ անցկացվել է ԱԽ արտահերթ ընդլայնված նիստ, տրվել են մի շարք հանձնարարականներ
Հայաստան
16:55, 31 март 2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ մարտի 31-ին հրավիրվել է ԱՀ Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ։

Քննարկվել են Ադրբեջանի կողմից ԱՀ շրջափակման խստացման և չդադարող սադրանքների  պայմաններում ԱՀ պաշտպանությանը, բնակչության անվտանգության և  կենսագործունեության ապահովմանն առնչվող հարցեր։ Զեկույցներով հանդես են եկել պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը և պաշտպանության նախարար, գեներալ–լեյտենանտ Կամո Վարդանյանը։

Նախագահ Հարությունյանը կարևորել է ուժային և քաղաքացիական կառույցների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների սերտ և համակարգված համագործակցությունը  հրատապ և երկարաժամկետ խնդիրների լուծման հարցում։

Քննարկված հարցերի համատեքստում Նախագահը տվել է մի շարք հանձնարարականներ լիազոր մարմիններին: