Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արխիվում պահպանված է Սերժ Սարգսյանի «հույժ գաղտնի» նամակը՝ ՌԴ-ի կողմից ՀՀ-ին զենքի մատակարարումների նվազեցման մասին. վարչապետ

«Եթե հայ-ռուսական հարաբերությունների փչանալու մասին են խոսում, ես ուզում եմ հիշեցնել, որ առաջին անգամ հենց իրենց իշխանության օրոք է Ռուսաստանը Ադրբեջանի հետ բազմամիլիարդանոց զենքի գործարք կնքել»,- այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի պատասխան ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցի: 

Վարչապետի խոսքով՝ դա եղել է 2011-2012 թվականներին: «Եվ միևնույն ժամանակ Ռուսաստանը սահմանափակել է ՀՀ-ին զենքի մատակարարումները: Ես դա իմացել եմ Սերժ Սարգսյանի կողմից գրված մի նամակից, որը, ի տարբերություն, մի շարք այլ փաստաթղթերի, արխիվում շատ լավ պահպանված է «հույժ գաղտնի» գրիֆի ներքո»:

Մանրամասն՝ տեսանյութում