Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի բանակի զինվորը ուղղակի փախուստի է դիմել իրենց դիրքերից և Ադրբեջան վերադառնալու ցանկություն չի հայտնել. վարչապետ

«Քննչական գործողությունների արդյունքում ակնհայտ է, որ Ադրբեջանի բանակի զինվորը իր ծառայակցի հետ ուղղակի փախուստի է դիմել իրենց դիրքերից՝ մյուս ծառայակիցների կողմից ճնշումների և նվաստացումների պատճառով: Եվ ամենևին փաստ չէ, որ նա ցանկանում է վերադառնալ Ադրբեջան»,- այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հարցին:

«Ըստ մեր ունեցած տվյալների՝ երկրորդ զինվորը, որ մինչև հիմա փնտրվում է, սահմանը հատելուց շատ չանցած ասել է, որ ինքը փոշմանել է և ուզում է վերադառնալ»,- հավելեց վարչապետը:

Վարչապետի խոսքով՝ եթե այդ զինվորը Ադրբեջան վերադառնալու ցանկություն հայտնի, գուցե մյուս հարցերը կքննարկվեն, բայց առայժմ նա նման ցանկություն չի հայտնել:

Մանրամասն՝ տեսանյութում