Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մինչև Մադրիդյան սկզբունքները ԼՂ-ի համար այդ տեղը ԽՍՀՄ-ն էր, Մադրիդյան սկզբունքներից հետո՝ Ադրբեջանը. Վարչապետ

«ԼՂ հարցում ունենք երկու մաս՝ մինչև Մադրիդյան սկզբունքները և Մադրիդյան սկզբունքներից հետո»,- այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ այդ հարցում կոնցեպտուալ փոփոխություն է տեղի ունեցել:

Պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին՝ վարչապետը նշեց, որ ըստ հավաստի տեղեկությունների՝ Մադրիդյան սկզբունքները նախաձեռնել է հայկական կողմը. «Ինքնորոշում նշանակում է լինել մի որևէ տեղ և ինքնորոշման իրավունքի իրականացմամբ այդ տեղից տեղափոխվել այլ տեղ: Մինչև Մադրիդյան սկզբունքները այդ տեղը ԽՍՀՄ-ն էր, Մադրիդյան սկզբունքներից հետո այդ տեղը, «հանճարեղ դիվանագիտության շնորհիվ», Ադրբեջանն է: Թարգմանության դեպքում նշանակում է, որ ԼՂ-ն է պետք է լինի Ադրբեջանի մաս, որ ինքնորոշվի, հակառակ դեպքում ումից է ինքնորոշվում: Սա մեր բացթողումն է, որ 2018-ից մեր ժողովրդին չենք բացատրել սա»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հիմա դրա պտուղներն ենք քաղում. «Մենք մտածել ենք, որ ինչ-որ ձևերով կարող ենք այդ թակարդից դուրս գալ, բայց քանի որ այդ թակարդը միջազգայնորեն համաձայնեցված էր, մենք չկարողացանք դուրս գալ»:

Մանրամասն՝ տեսանյութում