Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարությունն ամառային զորակոչ և զորացրում հայտարարելու որոշում ընդունեց

Կառավարությունն ամառային զորակոչ և զորացրում հայտարարելու որոշում ընդունեց
Հայաստան
13:04, 13 апрель 2023
Կառավարությունն իր այսօրվա նիստում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշում ընդունեց:

Նախատեսվում է զորակոչի շրջանակում ԶՈՒ համալրման ժամկետը սահմանել 2023թ հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2023թ. հունիսի 15-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ, քանի որ ՀՀ կառավարության որոշմամբ 2021թ. ամառային զորակոչի ժամանակ ԶՈՒ համալրումն (զորակոչը) իրականացվել է 2021թ. հունիսի 15-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ: