Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սպիտակի ամառային զորակոչի նորակոչիկները մեկնել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայության

Սպիտակի ամառային զորակոչի նորակոչիկները մեկնել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայության
Հայաստան / Հասարակություն
22:20, 05 июль 2022

Սպիտակ խոշորացված համայնքի ամառային զորակոչի առաջին հավաքի նորակոչիկներն այսօր մեկնեցին պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։


Ինչպես տեղեկացրին Լոռու մարզպետարանից, նրանց ճանապարհելու էին գնացել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը, համայնքապետարանի պաշտոնյաներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, զինակոչիկների հարազատներն ու ընկերները։