Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար տեղափոխում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. քաղաքապետարան

Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար տեղափոխում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. քաղաքապետարան
Հայաստան
11:00, 22 апрель 2023
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ապրիլի 24-ին՝ ժամը 08:30-ից մինչև 22:00-ն, կկազմակերպվի այցելուների անվճար տեղափոխումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հետևյալ երթուղիներով.
 
հ.1 երթուղի - «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ - Արգիշտիի – Իտալիայի - Խորենացու - Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան, հետադարձը՝ Ագաթանգեղոսի – Գր.Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ - Հաղթանակի կամուրջ - Աթենքի փող. - «Հրազդան» մարզադաշտ,
 
հ.2 երթուղի - «Հրազդան» մարզադաշտ – Ծիծեռնակաբերդի խճ.- Լենինգրադյան - Կիևյան փողոցներ - մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան, հետադարձը՝ նույն ուղեգծով: