Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վաղվանից մի շարք երթուղիներ կսպասարկվեն նոր ավտոբուսներով եւ միկրոավտոբուսներով. հայտնի են ուղեգծերը

Վաղվանից մի շարք երթուղիներ կսպասարկվեն նոր ավտոբուսներով եւ միկրոավտոբուսներով. հայտնի են ուղեգծերը
Հասարակություն
20:22, 01 апрель 2022
Երեւանի քաղաքապետարանը հայտնում է ապրիլի 2-ից գործարկվող նոր եւ առանձին երթուղիների ուղեգծերի փոփոխության մասին:


Ըստ այդմ՝ Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային համար 10 և 21 երթուղիներին կփոխարինեն համապատասխանաբար 16 և 30 համարի ավտոբուսային երթուղիները, որոնք կսպասարկվեն «Ժոնգ տոնգ» մակնիշի միջին դասի նոր ավտոբուսներով:  

15 համարի միկրոավտոբուսային երթուղուն կփոխարինի 17 համարի ավտոբուսային երթուղին, որը կսպասարկվի «Հիգեր» մակնիշի ավտոբուսներով: Երթուղիների շահագործումը կիրականացվի համապատասխանաբար 12, 11 եւ 10 միավոր մեքենաներով՝ հետևյալ ուղեգծերով՝

16 համարի երթուղի՝

Մ/կ «Գործարանային» (ս.կ.) Թամանցիների փողոց, Աշխատանքի հրապարակ, Բագրատունյաց փողոց, Գ. ՆԺդեհի հրապարակ, Գ. Նժդեհի փողոց, Արշակունյաց պողոտա, Գր. Լուսավորչի փողոց, Մաշտոցի պողոտա, Կորյունի, Աբովյան փողոցներ, Աբովյան պուրակ, Սարալանջի փողոց, Ազատության պողոտա, Ներսիսյան, Ուլնեցու Պ. Սևակի, Ռուբինյանց, Աճաոյան փողոցներ, Աճաոյան փողոց 2-րդ փակուղի, Աղի հանք (վերջնակետ)։ Հետադարձը՝ նույն ուղեգծով:

30 համարի երթուղի՝

ՀԱԹ (սկզբնակետը) Ա. Բաբաջանյան, Զոր. Անդրանիկի, Տիչինայիմ, Սեբաստիայի, Լենինգրադյան, Կիևյան փողոցներ, Մարշալ Բաղրամյան պողոտա, Մոսկովյան փողոց, Մաշտոցի պողոտա, Կորյունի, Աբովյան փողոցներ, Աբովյան պուրակ, Սարալանջի փողոց, Ազատության պողոտա, Թբիլիսյան խճուղի, Թբիլիսյան խճուղու նրբանցք (2ա շենքի մոտ) (վերջնակետ): Հետադարձը՝ նույն ուղեգծով:

17 համարի երթուղի՝

Ավան (ս.կ.) Խուդյակովի, Ալմաթիի փողոցներ, Թումանյան թաղամաս, Մարշալ Բաբաջանյան, Աճառյան, Ծարավ Աղբյուրի փողոցներ, Պրոթեզավորման կենտրոն, Ռուբինյանց նրբանցք, Ռուբինյանց, Պարույր Սևակի փողոցներ, Ազատության, Կոմիտասի պողոտաներ, Գրիբոյեդովի, Հր. Քոչարի, Վաղարշյան փողոցներ, Դավթաշենի կամուրջ, Սասնա Ծռերի, Տ.Պետրոսյան փողոցներ, Դավթաշենի 4-րդ թաղամաս (վերջնակետ): Հետադարձը՝ նույն ուղեգծով:

Ներկայումս գործող ավտոբուսային հ. 15 երթուղին կսպասարկվի «Ժոնգ տոնգ» մակնիշի միջին դասի նոր ավտոբուսներով՝ 14 միավոր մեքենաներով: Ուղեգծի փոփոխություն չի կատարվել:

15 համարի երթուղի՝

Նոր Նորքի 4-րդ զ/ծ («Սիգարոն» գ-ն) (ս.կ.) – Ա. Հովհաննիսյան - Բակունցի - Գյուլիքևխյան - Գալշոյան - Մինսկի - Բ. Մուրադյան - Շոպրոնի - Գյուրջյան – Ջուղայի-Նանսենի - Սաֆարյան փ.-ներ - Գայի - Մյասնիկյան պ.-ներ - Աբովյան պուր. - Աբովյան - Մոսկովյան - Խանջյան - Ագաթանգեղոսի փ.-ներ - Արշակունյան պ. - Գ.Նժդեհի փ. - Գ.Նժդեհի հր. - Բագրատունյաց - Արտաշիսյան - Շիրակի փ.-ներ - Աէրացիա (վ.կ.) Հետադարձը՝ նույնը մինչև Գայի պողոտա - Նանսենի - Ջուղայի - Գյուրջյան - Շոպրոնի - Դավիթ Բեկի (շրջադարձ) - Բ.Մուրադյան - Մինսկի - Գալշոյան - Գյուլիքևխյան - Բակունցի - Ա. Հովհաննիսյան փ.-ներ - Նոր Նորքի 4-րդ զանգված («Սիգարոն» գ-ն):

Այժմ գործող 20 համարի ավտոբուսային երթուղու ուղեգիծը կրել է մասնակի փոփոխություն: Երթուղին կշահագործվի Նոր Նորքի 7-րդ զանգվածից՝ մինչև Ներքին Շենգավիթ՝ 18 միավոր մեքենաներով:

20 համարի երթուղի՝

Նոր Նորքի 7-րդ զ/ծ (Դավիթ Բեկի և Ավետիսյան փողոցների խաչմերուկ) (ս.կ.) Ավետիսյան, Վիլնյուսի, Մինսկի Միկոյան, Բ. Մուրադյան փողոցներ, Գայի պողոտա, Ստեփանյան, Մոլդովական, Վախթանգովի փողոցներ, Ավան (Դուրյան թաղամաս Սաֆարյան, Խուդյակովի, Ալմաթիի, Մարշալ Բաբաջանյան, Աճառյան փղոցներ, Մյասնիկյան պողոտա, Աբովյան պուրակ, Աբովյան փողոց, Սայաթ Նովայի, Մաշտոցի պողոտաներ, Գ. Լուսավորչի փողոց, Արշակունյաց պողոտա, Գ. Նժդեհի փողոց, Գ. Նժդեհի հրապարակ, Բագրատունյաց փողոց, Թադևոսյան, Տարոնցու փողոցներ, Ներքին Շենգավիթ (վ.կ.): Հետադարձը՝ նույն ուղեգծով մինչև Մաշտոցի պողոտա, Մոսկովյան, Աբովյան փողոցներ, Աբովյան պուրկ շարունակությունը՝ նույն ուղեգծով:

Ապրիլի 3-ից գործարկվելու են նոր՝ միկրոավտոբուսային հհ. 48 և 62 երթուղիները՝ համապատասխանաբար 3 և 8 միավոր մեքենաներով:

48 համարի երթուղի՝

Զավարյան փ. (ս.կ.) Խորենացու, Նար-Դոսի փողոցներ, Տ. Մեծի, Արցախի պողոտաներ, Արին Բերդի 3-րդ նրբանցք, ՋԷԿ (հանրակացարաններ) (վ.կ.): Հետադարձը՝ նույնը մինչև Տ. Մեծի պողոտա, Զավարյան փողոց: 

62 համարի երթուղի՝

Քանաքեռի 14 փողոց (սկզբնակետ) Զաքարիա Քանաքեռցու, Ֆանարջյան, Կ. Ուլնեցու, Ներսիսյան փողոցներ, Ազատության պողոտա Բաբայան, Դավթյան, Ռիգայի, Հրաչյա Քոչարի, Փափազյան փողոցներ, Սարալանջի նոր խճուղի, Հերացի, Աբովյան, Կորյունի, Չարենցի փողոցներ, Սայաթ Նովայի պողոտա, Խանջյան, Թումանյան, Սարյան փողոցներ, Մաշտոցի պողոտա, Գր. Լուսավորչի փողոց, Երևանի քաղաքապետարան (վերջնակետ): Հետադարձը՝ Գր. Լուսավորչի, Իտալիայի, Խորենացու, Սարյան, Մոսկովյան փողոցներ, Մարշալ Բաղրամյան Սայաթ Նովայի պողոտաներ, Չարենցի, Հերացու փողոցներ, Սարալանջի նոր խճուղի, Փափազյան, Հր. Քոչարի, Ռիգայի Դավթյան, Բաբայան փողոցներ, Ազատության պողոտա, շարունակությունը նույն ուղեգծով:

Այժմ գործող միկրոավտոբուսային հ. 38 երթուղու ուղեգիծը կրել է մասնակի փոփոխություն: Երթուղին կշահագործվի Պրոթեզավորման կենտրոնից մինչև Ջրաշեն թաղամաս՝ 13 միավոր մեքենաներով:

38 համարի երթուղի՝

Պրոթեզավորման կենտրոն (սկզբնակետ), Ծարավ Աղբյուրի փողոց, Ռուբինյանց նրբանցք, Ռուբինյանց, Դ. Անհաղթի փողոցներ, Ազատության պողոտա, Սարալանջի, Տերյան, Կորյունի փողոցներ, Մաշտոցի պողոտա, Գր. Լուսավորչի, Ագաթանգեղոսի փողոցներ, Տ. Մեծի պողոտա, Ս. Դավթի, Ազատամարտիկների, Էրեբունու, Գ. Մահարու փողոցներ, գ. Ջրաշեն (վերջնակետ): Հետադարձը՝ նույնը մինչև Կորյունի, Աբովյան փողոցներ, Աբովյան պուրակ, Սարալանջի փողոց, շարունակությունը՝ նույն ուղեգծով: