Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում անցկացվում է համաքաղաքային շաբաթօրյակ. լուսանկարներ

Երևանում անցկացվում է համաքաղաքային շաբաթօրյակ.  լուսանկարներ
Հայաստան
12:12, 29 апрель 2023
Համաքաղաքային շաբաթօրյակը Կենտրոն վարչական շրջանում մեկանարկեց մեծ եռուզեռով: 

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը և Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը բնակիչների հետ մասնակցեցին բակային տարածքի մաքրման աշխատանքներին և տարբեր հատվածներում հետևեցին ընթացող աշխատանքներին: 
Վաղ առավոտից մեկնարկած համաքաղաքային ծրագրին ակտիվորեն ներգրավվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը։
Համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում՝ մաքարման աշխատանքները մայրաքաղաքի կենտրոնի տարբեր խնդրահարույց հատվածներում դեռ շարունակվում են, այդ կարևոր աշխատանքին են միացել մեծ թվով բնակիչներ, տարբեր հաստատությունների և կազմակերպությունների աշխատակիցներ, հյուրեր: