Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դադարեցվել է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարով Հայաստան բնական գազի մատակարարումը

Դադարեցվել է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարով Հայաստան բնական գազի մատակարարումը
Հայաստան
12:08, 01 май 2023
«Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում պլանային վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 1-ին՝ ժամը 08։00-ից մինչև մայիսի 4-ը՝ ժամը 20։00-ը, դադարեցվել է նշված գազատարով Հայաստան բնական գազի մատակարարումը: Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիա»-ից:
 
Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին: