Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունն ավտոճանապարհների վտանգավոր հատվածներում իրականացնում է հարկադիր քարաթափումներ

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունն ավտոճանապարհների վտանգավոր հատվածներում իրականացնում է հարկադիր քարաթափումներ
Հայաստան
22:29, 17 май 2023
ՀՀ տարածքում հնարավոր վտանգները նվազեցնելու ուղղությամբ ՆԳՆ փրկարար ծառայությունն անցկացնում է կանխարգելիչ միջոցառումներ՝ տարբեր նշանակության ավտոճանապարհների առավել վտանգավոր տեղանքներում իրականացնելով հարկադիր քարաթափումներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, մայիսի 16-ին և 17-ին աշխատանքները մեկնարկել են Սյունիքի մարզում, մասնավորապես, Սիսիան-Դաստակերտ ավտոճանապարհի 17-րդ, Սիսիան-Վաղատնի ավտոճանապարհի 9-րդ և Քաջարան-Կապան ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրերին։

Ըստ աղբյուրի՝ միջոցառումները կազմակերպվել և իրականացվում են ՆԳՆ ոստիկանության ծառայողների, ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության  աշխատակիցների փոխհամագործակցությամբ։

Նշվում է, որ աշխատանքները կրում են շարունակական բնույթ և, անհրաժեշտության դեպքում, կիրականացվեն նաև հանրապետության այլ տարածքներում։