Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ հերթական կեղծ հաղորդագրությունը

Արցախի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ հերթական կեղծ հաղորդագրությունը
Հայաստան
15:00, 01 июнь 2023
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները  հունիսի  1-ի ժամը 10։00-ի  սահմաններում կրակ են բացել  Արցախի Հանրապետության  Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում  տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ,  հերթական ապատեղեկատվությունն է։   

Ադրբեջանի Պն-ն, հայտարարելով Շուշիի և Մարտունու շրջաններում իբրև թե իրականացվող  ինժեներական աշխատանքները խափանելու մասին, հերթական անգամ   խեղաթյուրում է  իրականությունը`  փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կրակը գյուղատնտեսական աշխատանքներ կատարող  քաղաքացիների ուղղությամբ։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։