Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քիչ առաջ Հակարի կամրջի մոտ ադրբեջանցիները ռուս սահմանապահների օգնությամբ իրենց դրոշն են տեղադրել ՀՀ տարածքում

Քիչ առաջ Հակարի կամրջի մոտ ադրբեջանցիները ռուս սահմանապահների օգնությամբ իրենց դրոշն են տեղադրել ՀՀ տարածքում
Հայաստան
13:27, 15 июнь 2023
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ էին կատարել ՀՀ տարածքում դրոշ տեղադրել։ Այս մասին հայտնել էր ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությունը և հավելել, որ հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է:

Քիչ առաջ @bagramyan26 տելեգրամ ալիքը տեղեկություն հաղորդեց, որ դրանից հետո ադրբեջանցիները ռուսների օգնությամբ իրենց դրոշն են տեղադրել ՀՀ տարածքում։ Ռուս սահմանապահները իրենց զրահափոխադրիչներով պատնեշ են տեղադրել, որից հետո ադրբեջանցիները բարձրացրել են իրենց դրոշը։

Սա ոչ այլ ինչ է, քան ՀՀ սուվերեն տարածքի հանձնում ՌԴ սահմանապահ ծառայության կողմից։