Ամարասն իր տեղում է, ադրբեջանական դիրքերն իրենց տեղում են, Ամարասի ճանապարհ բաց է. միայն Արցախի դրոշն են հանել․ 1in.am

Հասարակություն
Սեպտեմբերի 20-ին, Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում ադրբեջանցիները մոտ 1 կմ առաջ են էին տվել իրենց դիրքը, սակայն ռուս խաղաղապահների միջնորդությամբ հետ են գնացել:
Մաճկալաշեն համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ հիմա դիրքերը նույն տեղում են, ոչ մի փոփոխություն չի եղել, միայն Ամարասի վրայից Արցախի դրոշն են ռուս խաղաղապահներն իջեցրել:
«Ոչ մի լարվածություն, ոչ մի բան չկա: Մեկ շաբաթ առաջ, 10 օր առաջ, մեկ ամիս առաջ ինչպես եղել է դրությունը, այդպես էլ հիմա է: Լրիվ հանգիստ վիճակ է, մարդիկ իրենց գործերով են, Ամարասն իր տեղում է, ադրբեջանական դիրքերն իրենց տեղերում են, բացի դրոշից, ամեն ինչ իր տեղում է: Ամարասի վանքի գլխին այս պաիհն ոչ մի դրոշ չկա: Ամարասի ճանապարհը բաց է, ցանկացած ժամի կարող եք մտնել, դուրս գալ: Ռուս խաղաղապահների հետ նորմալ հարաբերվում ենք»,-ասաց նա՝ հավելելով, որ ապատեղեկատվություն է, թե թշնամին եկել, հասել է Ամարասի պարիսպին:
Ավելի վաղ նա հայտնել էր, որ ադրբեջանցիները պայման են դրել, որ Ամարաս վանքի վրա տեղադրված Արցախի դրոշը պետք է իջեցվի, իսկ ռուս խաղաղապահներն էլ առաջարկել են դրա փոխարեն Հայաստանի դրոշը կախել։
Նշենք, որ Ամարասը Արցախի վաղ միջնադարյան հայկական վանական համալիրներից մեկն է: 2020-ի նոյեմբերի 9-ի Եռակողմ համաձայնագրի ստորագրման արդյունքում վանքը մնացել է շփման գծին շատ մոտ՝ Ռուսաստանի խաղաղապահների պատասխանատվության գոտում: Վանական համալիր այցելողներին ուղեկցում են ռուս խաղաղապահները: