Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Վիգեն Խաչատրյանի հիշատակը

Այսօր՝ հունիսի 22-ին, Կառավարության հերթական նիստում Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Վիգեն Խաչատրյանի հիշատակը:

«Երեկ երեկոյան հանկարծամահ է եղել ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, ով ներդրում ունի ՀՀ պետականության կայացման գործում. եղել է ԳԽ պատգամավոր, ԱԺ 1-ին գումարման պատգամավոր, Լոռու մարզպետ, ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետի տեղակալ և ակտիվ հասարակական-քաղաքական գործունեություն է ծավալել ողջ կյանքի ընթացքում, նաև Խորհրդային Միության ժամանակ, պատասխանատու պետական պաշտոններ է զբաղեցրել և ԱԺ ընթացիկ գումարման պատգամավոր է»,- հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել Վիգեն Խաչատրյանի հիշատակը: